Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող կարգավորվել ուժային ճանապարհով. ԱՄՆ պետդեպարտամենտ

ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակին ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.

«Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմի ժամանակ մարդկանց աղետալի զոհվելը մեզ հիշեցնում է, որ Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող կարգավորվել ուժային ճանապարհով: Միայն հակամարտության խաղաղ ու ամուր կարգավորումը տարածաշրջանին կբերի հաշտեցում, կայունություն, բարգավաճում: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր՝ ԱՄՆ-ը նախկինի նման ամուր հավատարիմ է կողմերի հետ աշխատելուն՝ խաղաղության հասնելու համար»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728