Բաժիններ՝

Հայաստանում ՄԻԱՎ վարակակիրների թիվը հասել է վտանգավոր սահմանի

Հայաստանում ՄԻԱՎ վարակակիրների թիվը հասել է 3500-ի, որից միայն 1634-ն են  դիմել բժշկի: 1634-ից 238 դեպքը գրանցվել է 2013-ի ընթացքում:  ՄԻԱՎ-ի 33 դեպք արձանագրվել է մինչև 18 տարեկան երեխաների մոտ: Ըստ aroxj.am-ի՝ այս վիճակագրությունը ներկայացրել է «Վորդ Վիժն» Հայաստանի ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրի համակարգող Անուշ Սահակյանը: Ըստ նրա՝ միավակիրները հիմնականում միգրանտներ են: Ծրագրի պատասխանատուները միջոցառումներ են իրականացնում Երևանում, Գավառում, Ստեփանավանում, որտեղ գրանցվել է միգրացիայի մեծ աճ:

«Միգրանտները ամենախոցելին են, քանի որ Հայաստանից գնում են այնպիսի երկրներ, որտեղ կա ՄԻԱՎ-ի բարձր ցուցանիշ: Վերադառնալուց հետո այդ քաղաքացիները չեն հետազոտվում` դրանով էլ ռիսկի տակ դնելով իրենց կանանց առողջությունը»,- նշում է ծրագրի համակարգող Անուշ Սահակյանը:

Նրա խոսքով, ՄԻԱՎ վարակն ամբողջապես հնարավոր չէ բուժել, սակայն հնարավոր է կանխարգելել ՁԻԱՀ-ը` օգտագործելով հակավիրուսային դեղորայք, հնարավոր է իջեցնել վիրուսի ծանրաբեռնվածությունը արյան և հյուսվածքների մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս