Դավութօղլուն մտադիր է մոտ ժամանակներս մեկնել Ղրիմ

ВВС-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն մտադիր է մոտ ժամանակներս մեկնել Ուկրաինա, այդ թվում նաև Ղրիմ: Նրա այցի ժամկետը դեռ հայտնի չէ:

Այցից առաջ Դավութօղլուն հայտարարել է, որ իրենք ի սկզբանե հետևել են Ուկրաինայի գործընթացներին և հանդես են եկել Ուկրաինայի տարածքային ամաբողջականության պահպանման օգտին՝ ներառյալ Ղրիմը.

«Մենք ցանկանում ենք, որ իրավիճակը կայունանա ողջ Ուկրաինայում, այդ թվում նաև Ղրիմում, քանի որ Ղրիմը դարպասներ են, որոնք Ուկրաինայից բացվում են դեպի Թուրքիա: Բացի այդ, Ղրիմը Թուրքիայի համար կարևոր է նրանով, որ այնտեղ բնակվում են մեր հայրենակիցները՝ ղրիմյան թաթարները»:

Նշվում է, որ Ղրիմի Գերագույն խորհուրդն ինքնավարության լիազորությունների ընդլայնման մասին համաղրիմյան հանրաքվեի անցկացումը նշանակել է մայիսի 25-ին: Նույն օրն Ուկրաինայում անցկացվելու են արտահերթ նախագահական ընտրություններ:

Տեսանյութեր

Լրահոս