«Եվրամայդանի» առաջնորդների շքեղ առանձնատները. livejournal
Վերջին շրջանում հանրության ուշադրությունը կենտրոնացել է Ուկրաինայի տապալված նախագահ Վիկտոր Յանուկովիչի եւ նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկիի ունեցվածքի վրա:
Սակայն, ըստ livejournal.com-ի, ուկրաինացի ընդդիմադիրների եւ, մասնավորապես, վերջերս ազատ արձակված նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի ունեցվածքը պակաս տպավորիչ չէ: Մեկ այլ ընդդիմադիր գործիչ` Վիտալի Կլիչկոն եւս աչքի է ընկնում շքեղ առանձնատների նկատմամբ «առանձնահատուկ սիրով»:
Այսպիսի տեսք ունեն Տիմոշենկոյի եւ նրա հարազատների առանձնատները:
2013 թ-ին «Корреспондент.net» պորտալի լրագրողները հյուրընկալվել են ընդդիմադիր գործիչներ Արսենի Յացենյուկին եւ Վիտալի Կլիչկոյին:
Արսենի Յացենյուկի տունը` Նովիե Պետրովցի գյուղում:
Վիտալի Կլիչկոյի առնաձնատունը գտնվում է Կիեւի Բոգդանի փողոցում:Սակայն Կլիչկոյի հիմնական նստավայրը Համբուրգում է: Այն բավականին շքեղ է անգամ տեղական բյուրգերների կալվածքների համեմատությամբ: