Ինչու է մերժվել վթարից մահացած դերասան Երվանդ Ենգիբարյանի գործով քրեական գործի հարուցումը
2013թ. հոկտեմբերին ավտովթարի արդյունքում մահացած դերասան Երվանդ Ենգիբարյանի վթարի փաստով նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է: Այս մասին 168.am-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:
Քրեական գործի հարուցումը մերժվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի հիմքով: Քրեական դատավարության օրենսգրքի ադ կետով նախատեսված է, որ քրեական գործ չի կարող հարուցվել, եթե անձը մահացել է բացառությամբ այն դեպքերի, երբ գործի վարույթն անհրաժեշտ է մահացածի իրավունքների վերականգնման համար կամ ուրիշ անձանց նկատմամբ նոր ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ գործը վերսկսելու համար:
Հիշեցնենք, որ դերասանը վթարի էր ենթարկվել 2013թ. հեկտեմբերի 22-ին Մյասնիկյան պողոտայում: Նա դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և գլխիվայր շրջվել:
Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Ե. Ենգիբարյանը Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի դերասան էր: