Փառք աստծո, չեմ կասկածում Նիկոյանի անկեղծությանը և նա կարող է հաստատել՝ ինչ առաջարկներ են եղել մեր կողմից, ինչ ենք ասել, ինչի տակ չենք ստորագրել: Դրա համար ենք ասում՝ եկեք նպաստենք, ստեղծենք հանձնաժողով, բաց հրապակային քննարկենք, որովհետև բոլորս էլ ասելիք ու ասելու բան կունենանք:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կարասինի ու Աբաշիձեի հանդիպման ժամանակ քննարկվելու է երկու երկրների նախագահների հանդիպման հարցը:
Ուիլյամ Հեյգն այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Դեշչիցայի հետ հեռախոսազրույցի ժամանակ:
«Եվ եթե մայիսին հաջողվի նախագահական ընտրություններն անցկացնել գոնե երկրի տարածքի մեծ մասում, և ընտրություններին մասնակցի բնակչության կեսից ավելին, ապա դա մեծ հաջողություն կլինի: Ես չեմ կարծում, որ մեծ են հնարավորությունները` հավաքել Ուկրաինան, վերջին շրջանում իրավիճակն այդ առումով ավելի է վատանում, բայց հնարավորություններ դեռ մնում են»,- նշեց վերլուծաբանը:
Այս մասին հայտնել է Ավստրիայի ԱԳՆ-ը:
ԱԺ-ում Մարտի 1-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ նախաձեռնության խորհրդարանական քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարել էր, որ եթե ինչ-որ մարդիկ Մարտի 1-ին տեղի ունեցած հայտնի դեպքերում տեսնում են Լևոն Տեր-Պետրոսյանի մեղքը և ունեն այնքան փաստեր, որ կարող են նրան դատել, թող դատեն:
Այս մասին հայտնել է Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը:
Փետրվարի 28-ին՝ երեկոյան ժամերգությունից հետո՝ ժ.17.30-ին, Ս. Զորավոր Աստվածածին եկեղեցում ձեռամբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի կօծվեն սրբապատկերներ և խաչ:
ՀՀ դատական դեպարտամենտի որևէ հաշիվ սառեցված չէ. բոլոր վճարումներն, այդ թվում` աշխատավարձերը, փոխանցվել են և կփոխանցվեն ժամանակին: Այս մասին քիչ առաջ հայատարարություն էր տարածել ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայությունը:
2008թ մարտի 1-ի ողբերգական իրադարձություններն անհանդուրժելի և դատապարտելի են: Ամենաթողության պայմաններում սպանվել են ՀՀ քաղաքացիներ, ովքեր պայքարում էին իրենց իրավունքների համար:
Մի շատ կարևոր տեղեկություն Վրաստանի նախագահի այցի մասին ՀՀ: Այս պահին ՎՀ նախագահը Էջմիածին է գալիս ոչ թե Գարեգին Բ-ի հետ հանդիպելու, ոչ թե տեղի իշխանիկների հետ հանդիպելու, այլ զուտ անձնական, գալիս է իր բանակային տարիների ընկերոջը ՀՀ եզակի արվեստագետներից մեկի Ռուբոյի (Ուբոյի) հետ հանդիպելու, որն այն եզակի արվեստագետներից է, որ չի քծնում իշխանություններին լավ ապրելու համար, այլ ամեն օր իր տան հացը ձեռքին ոտքով գնում է տուն:
Միշտ գիտակցե՛ք, որ յուրաքանչյուրս պետք է ապրի, գործի, մեռնի հանուն հայոց պետականության անընդհատ հզորացման՝ ահա իմ դավանած հայրենասիրությունը… Կեցցե՛ք դուք, կեցցե՛ ազատ, անկախ և միացյալ Արցախը
Հայտարարության մեջ նշված է որ Ուկրաինայում ընթացող բարդ գործընթացների պայմաններում նոր կառավարությունն իր վրա վերցնում է հատուկ պատասխանատվություն ու նշանակություն:
Պաշտպանյալս նպատակահարմար գտավ, որպեսզի մեր կողմից ներկայացվի համաներում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը, զուտ այն պատճառով, ինչպես ինքը նշեց, այս մղձավանջից շուտ դուրս գալու համար, քանի որ մոտավորապես 1.5 տարի տևած դատաքննության ընթացքում այն մղձավանջը և անեծքների այն տարափը, որ մենք մեզ վրա կրեցինք, կարծում եմ, որ դրանից շուտ ելք գտնելու համար յուրաքանչյուրն էլ պատրաստ էին որոշակի քայլերի և փոխզիջումների գնալ:
«Ես ընդհանրապես կարծում եմ, որ ցանկացած ասված խոսք մեկնաբանելը որևէ քաղաքական ուժի պարտավորությունը չէ… Խնդրում եմ՝ ազատեք ինձ Գալուստ Սահակյանին և այլոց մեկնաբանելու «գերագույն» հաճույքից» »
Փետրվարի 16-22-ը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության պատվիրակությունը մասնակցեց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կազմակերպած Գերմանիայի Դաշնային Հանրապետություն ճանաչողական այցին:
Փոփոխությունները նախաձեռնել է «Սպռավեդլիվայա Ռոսիա» խմբակցությունը:
Փետրվարի 28-ին, ժամը 10.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արամի փողոցի թիվ 2 շենքում առկա է փլուզման վտանգ:
ԱԺ ճեպազրույցների ժամանակ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Օսկանյանը ելույթ չունեցավ, ասաց, որ Վ. Օսկանյանն այսօր կպատասխանի այդ հարցին:
Այս մասին հայտարարել է ԵՄ-ում Ադրբեջանի ներկայացուցչությունը:
Գյումրիում ամուսինը խոհանոցային դանակով սպանել է կնոջը:
Ճանաչե՛ք և հարգե՛ք Արցախի ժողովրդի ազատ, անկախ և ինքնուրույն ապրելու իրավունքը և բանակցություններ սկսեք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարության հետ:
Մինչ ԲՀԿ այլընտրանքային առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «թույն» ելույթ է ունենում սեփական համագումարում:
Ինչպես գրում է «Ա1+»-ը, «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնությունն արդեն հիմնադրամ ունի, որը կտնօրինի ֆինանսական միջոցները: Իսկ հիմնադրամին փոխանցումներ կարող է կատարել յուրաքանչյուր ոք, թեկուզ խորհրդանշական գումար:
ԱԺ ճեպազրույցների ժամանակ այսօր Հ. Մարգարյանն ասաց, թե Ալեքսանդր Արզումանյանն իրավունք չուներ մեղադրել քաղաքական չորս ուժերին՝ Մարտի 1-ի գործը կոծկելու մեջ:
Ուկրաինայում տեղի ունեցավ հետխորհրդային զարգացման մոդելի ճգնաժամ, որը տարբեր ձևաչափերով գոյություն ունի բոլոր նոր անկախացած երկրներում՝ բացառությամբ Բալթյան երկրների: Այս մոդելը անկայուն ու դատապարտված է: Ուկրաինան պարզապես հետխորհրդային տարածաշրջանի ամենաթույլ օղակը դուրս եկավ:
Օրինագիծը նախատեսում է քաղաքացիություն տրամադրել 20-րդ դարի սկզբից և հատկապես 1915 թվականին տվյալ ժամանակվա կառավարության «Տեղահանության մասին» օրենքով իրենց տներից վտարված և այս կամ այն պատճառով քաղաքացիությունից զրկված հարյուր հազարավոր հայերի, հույների ու ասորիների սերունդներին:
«Մենք այդ թեման փակել ենք, եղել է՝ ինչ եղել է, գիտեք ամեն ինչ ու թեման մեզ համար փակված է»:
«Մեղադրանք չի կարող լինել ՀՅԴ-ի հասցեին: Դեռ որևէ փաստարկ, որևէ հիմք, հիմնավորում մեղադրելու ես չեմ տեսնում: Համաձայն չեմ: Միակ դրվագը, որի մասին խոսվել է նախկինում, այն է եղել, թե Մարտի 1-ից հետո Դաշնակցությունը կոալիցյաի մեջ է եղել, բայց դա այլ օպերա է: Ես այդ հատվածը չեմ սլել, բայց երբ զրուցում էինք նրա հետ, կարծես թե փոխադարձ հասկացողության եկանք»:
Երեկ կառավարությունը «Ա.Ի. Ալիխանյանի անվան գիտական լաբորատորիա» (ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամից 50 մլն զ դրամով ձեռք է բերել հիմնադրամին սեփականության իպավունքով պատկանող 275 քառ. մետր մակերեսով տարածքը և հողամասի բաժնային մասը և նվիրաբերել «ՀՀ Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ին։