
Դոլարի հաղթական շաբաթը

Այս շաբաթվա ընթացքում դոլարը կայուն կերպով թանկացավ և վերջին աշխատանքային օրը փակեց նոր բարձունք նվաճած. այսօր՝ փետրվարի 28-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 413,50 դրամ։ Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0,08%-ով կամ 0,33 դրամով։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 7 միլիոն 200 հազար դրամ։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի միջին գինը կազմում է 412.5 դրամ, վաճառքինը՝ 415.5 դրամ: