
Վարդան Բոստանջյանի համար 3.5%-անոց աճը սպասելի էր

Նախապես արդեն հայտնի էր, որ տնտեսությունն աճելու է այնքան, ինչքան հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը՝ 3.5%: Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում տվեց նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
«Նախանշվել էր 7.2%, հետո մտածում էին 4.2% կլինի, բայց ստացվեց 3.5%: Դա փոքր աճ է, գոնե որոշումներ կայացնողները, ղեկին կանգնածները, որ կանխատեսում էին ՀՆԱ-ն, փոքր շրջանառության պայմաններում պետք է գիտակցեին, որ իրատեսական չէ»,- ասաց Վ.Բոստանջյանը՝ շեշտելով, որ ՀՆԱ այդ ցուցանիշը լավը չէ: