
Արտակարգ դեպք ՀՀԿ գրասենյակի մոտ. անօթևան կինը փորձել է դանակով վերջ տալ կյանքին. 1in.am

1in.am-ի փոխանցմամբ՝ այսօր ՀՀԿ ԳՄ նիստն անցավ կուսակցության շենքի հարակից փողոցներում արտակարգ անվտանգության պայմաններում: Երևանի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսու փողոց) անօթևան մնացած բնակիչները հավաքվել էին ՀՀԿ գրասենյակի մոտ՝ հանդիպելու ՀՀ կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանին: Նրանցից ոմանք, ճարահատյալ, նույնիսկ ՀՀԿ գրասենյակի մոտ բողոքի էին եկել դանակով՝ իրենց կյանքին վերջ դնելու նպատակով:
Թաղամասի նախկին բնակիչներից մի կին նույնիսկ վազել է դեպի Մելիք-Ադամյան փողոց՝ դանակով իր կյանքին վերջ դնելու նպատակով, պառկեց փողոցի երկայնքով, սակայն ոստիկաններին հաջողվեց տիկնոջից վերցնել դանակը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: