Ամենից բարձր վարձրատրվում են սյունեցիները
Պաշտոնական վիճակագրության համաձայն, Հայաստանում ամենից բարձր վարձրատրվում են Սյունիքի մարզի աշխատողները։ Այսպես, 2013թ. դեկտեմբերի վերջի դրությամբ Սյունիքում միջին անվանական ամսական աշխատավարձը կազմել է 241,8 հազար դրամ։ Նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ սյունեցիների աշխատավարձն աճել է 16.3%-ով։
Հաջորդ տեղում Երևանն է, որտեղ միջին աշխատավարձը կազմել է 218,6 հազար դրամ։ Իսկ բարձր աշխատավարձերի եռյակը եզրափակում է Կոտայքի մարզը՝ 166,2 հազար դրամ։
Իսկ ամենից ցածր վարձատրվում են Արագածոտնի մարզում՝ 126,6 հազար դրամ։
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում 2013 թվականի վերջին կազմել է 192,2 հազար դրամ։