
Ռուսական օդանավերը վայրէջք են կատարում Ղրիմում, ԲՏՌ-ները շարժվում են դեպի Սիմֆերոպոլ (լուսանկարներ)

Առնվազն 5 տրանսպորտային Իլ -76 օդանավ է վայրէջք կատարել Ղրիմի Գվարդեյսկոյեի ռազմական օդանավակայանում, հաղորդում է «Украинская правда» -ն` վկայակոչելով ականատեսներին:
Բացի այդ, ինչպես հայտնել է ТСН –ի լրագրողը, տասնյակ ռուսական ԲՏՌ-ներ են շարժվում դեպի Սիմֆերոպոլ:
Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը հաղորդել է, որ Ուկրաինայի սահմանը հատել են ռուսական յոթ ռազմական ուղղաթիռներ, ինչպես նաեւ փորձ է արվել արգելափակել ծովային պահպանության սեւաստոպոլյան ջոկատը, հաղորդում է УНИАН գործալակությունը: