
Ջրամատակարարման ներքին ցանցը կնորացվի (տեսանյութ)

ankyun3.am-ը գրում է. Այս տարվա փետրվարը սկսվեց աննախադեպ ցածր ջերմաստիճանով: Արդյունքում վթարների աննախադեպ մեծ թիվ գրանցվեց, որոնց վերացման համար շատ տեղերում Ջրմուղկոյուղու աշխատակիցները քանդել են ասֆալտապատ հատվածներ ու այդպես էլ թողել: Ալավերդի քաղաքում ընթացիկ տարում ծրագրված է ջրամատակարարման ներքին ցանցի նորացում իրականացնել: Մաշված խողովակաշարերը կփոխվեն, ջրի կորուստները կհասցվեն նվազագույնի, վթարներ էլ չեն լինի: Ծրագիրն իրականացվելու է Ասիական բանկի միջոցներով: Սակայն, մինչ ծրագրի իրագործումը, ալավերդցիները դեռ պետք է հարմարվեն օրվա մեջ մի քանի ժամ միայն ջուր ունենալուն, վթարների դեպքում էլ՝ ընդհանրապես ջուր չունենալու հետ: Եվ եթե ուզում են ջրի սակագնի բարձրացում չլինի, պետք է հարմարվեն նաև քանդված ճանապարհների հետ: