
Ուկրաինայի ԱԳՆ-ն նոտա է հղել ռուսական կողմին` բողոք հայտնելով Ղրիմում Ռուսաստանի գործողությունների դեմ

Փետրվարի 28 –ին Ուկրաինայի ԱԳ նախարարությունը ռուսական կողմին նոտա է փոխանցել, որում բողոք է հայտնվում Ուկրաինայի օդային տարածքը խախտելու եւ Ուկրաինայի տարածքում Սեւծովյան նավատորմի գտնվելու պայմանների եւ կարգավիճակի մասին 1997թ. համաձայնագրի պահանջները չպահպանելու առնչությամբ:
Նոտայում նշվել է, որ Ուկրաինան Ռուսաստանին չի դիմել Սեւծովյան նավատորմի ռազմական ստորաբաժանումները Ուկրաինայի տարածքում տեղակայելու խնդրանքով կամ առաջարկով:
«Ուկրաինայի ԱԳՆ-ն հաստատում է իր պահանջը` Սեւծովյան նավատորմի ռազմական տեխնիկան եւ զինծառյողներին անհապաղ տեղակայման վայրեր վերադարձնելու մասին», -ասվում է փաստաթղթում: