
Քարտեզը հաստատ փոխվելու է

«Մայդանը ձեռնոց էր Ռուսաստանի կայսերապաշտական նկրտումներին, ու Ռուսաստանում էլ շատ բաներ դեռ կփոխվեն Մայդանից հետո: Բայց Մայդանը դեռ հեղափոխության առաջին փուլն է, դեռ որևէ բան վերջնականապես լուծված չէ, Ուկրաինայի հասարակությունը երկար ճանապարհ պետք է անցնի, մենք էլ` իրենց հետ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀՇ կուսակցության խորհրդի նախագահ Ալեքսանդր Արզումանյանը՝ անդրադառնալով ուկրաինական իրադարձություններին և Հայաստանի վրա դրանց հնարավոր ազդեցությանը:
«Ուկրաինան այսօր հանդիսանում է լոկոմոտիվը հետխորհրդային հանրապետություններում պրոեվրոպական, համամարդկային արժեքների վրա խարսխված պետականության կայացման ճանապարհին, ինչը ստիպում է Ռուսաստանին վերանայել իր մոտեցումները հետխորհրդային տարածքում:
Անշուշտ, մենք զգալու ենք արձագանքները շարժման, բայց պարտադիր չէ, որ այդ արձագանքները լինեն հեղափոխության տեսքով, նույն հեղափոխության ալիքը տարածվի Հայաստանում: Իշխանություններն էլ պետք է գիտակցեն, որ պետք է այլևս շարժվեն այլ մոտեցումներով, գուցե դիալոգի միջոցով, չգիտեմ: Այն, որ փոխվելու է հետխորհրդային ամբողջ քաղաքական քարտեզը, ինձ համար կասկած չի հարուցում»,- ասաց Ա. Արզումանյանը:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա տպագիր համարում: