Հայաստանը կարող է չեզոքացնել թուրք-ադրբեջանական հորիզոնական առանցքը

Պատմական գիտությունների թեկնածու, վրացագետ Վահե Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Վրաստանի նախագահ Մարգվելաշվիլիի` Հայաստան կատարած այցը, նշեց, որ դրանում արտառոց ոչ մի բան չկար, և կանխատեսելի էր, որ Վրաստանի նորընտիր նախագահը տարածաշրջանային երկրներից Հայաստան վերջինը կայցելի, քանի որ Վրաստանը խորն առևտրատնտեսական, ռազմավարական հարաբերություններ ունի Ադրբեջանի և Թուրքիայի հետ:

«Հայտարարությունների կարգով արտաքին շղարշը շատ լավ էր, բայց ներքուստ, կարծում եմ, հայկական կողմը շատ լուրջ անելիքներ ունի Վրաստանի` հատկապես օր օրի խորացող թուրք-ադրբեջանական ակտիվացման պայմաններում»,- ասաց նա:

Վ. Սարգսյանը կարծիք հայտնեց, որ ռուս-վրացական հարաբերությունների հնարավոր կարգավորման գործում կարող է միջնորդական դեր ստանձնել Հայաստանը, ինչը կուժեղացնի հայկական գործոնը տարածաշրջանում:

«Այստեղ արդեն Հայաստանից կախվածությունն է մեծանում, ինչը կարելի է լուրջ պատմական երևույթ համարել, քանի որ մինչ այժմ ճիշտ հակառակն է եղել: Երկրորդը` Մաքսային միության կայացման համար Ռուսաստանն անպայման պետք է, կոպիտ ասած, Վրաստանի հարցերը լուծի, այսինքն` պետք է կարգավորի հարաբերությունները, ինչին շահագրգռված է նաև Վրաստանը: Այստեղ Հայաստանը կարող է, այսպես ասած, խորամանկաբար կամ դիվանագիտորեն չեզոքացնել այդ թուրք-ադրբեջանական հորիզոնական առանցքը` Երևան-Թբիլիսի-Մոսկվա առանցքի ձևավորման միջոցով: Այս իմաստով բավական լուրջ անելիքներ կան, դժվար աշխատանք է սպասվում, բայց քաղաքական կամքի, ճիշտ դիվանագիտական քայլերի դեպքում կարելի է լուրջ հաջողությունների հասնել»:

Կարդացեք նաև

Մանրամասն կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս