
ՄԱԿ Անվտանգության խորհուրդը կքննարկի Ուկրաինայի իրավիճակը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքննարկի Ուկրաինայի իրավիճակի հարցը` Ուկրաինայի Գերագույն ռադայի դիմումի հիման վրա: Այս մասին հայտարարել է կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին, հաղորդում է РИА Новости-ն:
Անվտանգության խորհուրդը հավաքվելու է մասնավոր հանդիպման, որին կհաջորդեն խորհրդակցություններ` Ուկրաինայի իրավիճակի քննարկման համար, ասել է Նեսիրկին:
Ուրբաթ Գերագույն ռադան դիմել էր կազմակերությանը` ԱԽ արտակարգ նիստ հրավիրելու խնդրանքով, ինչպես նաեւ մոնիթորինգ իրականացնել Ղրիմում իրավիճակի վերաբերյալ եւ միջոցներ ձեռնարկել նրա ինքնիշխանության խախտման պարագայում: