Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը գլխավորելու է շվեյցարացի Բեռնար Շալանդը։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
ԲԵՌՆԱՐ ՇԱԼԱՆԴ
Ծնվել է 1951 թ. հուլիսի 26-ին: Ամուսնացած է, ունի 4 երեխա:
Տիրապետում է ֆրանսերեն (մայրենի լեզու), գերմաներեն և անգլերեն լեզուներին:
Խաղային կարիերան
Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում հանդես է եկել «Լե լոկլ», «Բուդրի», «Սուպերգա» ակումբներում: Վերջին ակումբը եղել է UGS-ը, որտեղ ավարտել է կարիերան լուրջ վնասվածքի պատճառով:
Մարզչական կարիերան
Խաղացող–մարզիչ
1978-1982 թթ. «Սենտ-Իմյեր» թիմում, որի հետ 2 անգամ ճանաչվել է Շվեյցարիայի երկրորդ լիգայի հաղթող:
Գլխավոր մարզիչ
1982-1985 թթ. – «Լե լոկլ» – դարձել է Շվեյցարիայի երկրորդ լիգայի հաղթող և բարձրացել երկրորդ դիվիզիոն:
1985-1987 թթ. աշխատել է Շվեյցարիայի առաջին դիվիզիոնի «Լե շո դե ֆոնդ» ակումբում, որի հետ դուրս է եկել Շվեյցարիայի գավաթի կիսաեզրափակիչ:
1987-1993 թթ. աշխատել է «Իվերդոն» ակումբում: Այդ ընթացքում 3 անգամ դարձել է Շվեյցարիայի 2-րդ դիվիզիոնի հաղթող, բարձրացել առաջին դիվիզիոն, դուրս է եկել Շվեյցարիայի գավաթի ¼ եզրափակիչ:
1993-1994 թթ. աշխատել է «Յանգ բոյզ» ակումբում, դուրս է եկել Շվեյցարիայի գավաթի կիսաեզրափակիչ:
1994-1995 թթ. աշխատել է «Սերվեթ» ակումբում:
1995-1996 թթ. գլխավորել է Շվեյցարիայի մինչև 17 տարեկանների հավաքականը:
1996-1998 թթ. գլխավորել է Շվեյցարիայի մինչև 18 տարեկանների հավաքականը, եղել է Շվեյցարիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի օգնական:
1998-2000 թ. գլխավորել է Շվեյցարիա մինչև 18, 19 և 20 տարեկանների հավաքականները:
2001-2006 թ.. գլխավորել է Շվեյցարիայի մինչև 21 տարեկանների հավաքականը, եղել է Շվեյցարիայի բոլոր տարիքային հավաքականների (15-21) համակարգողը:
2002 թ. Եվրոպայի Մ-21 առաջնությունում Շվեյցարիայի Մ-21 հավաքականը զբաղեցրել է երրորդ, 2004 թ.՝ վեցերորդ հորիզոնականը:
Եվրոպայի 2004 և Աշխարհի 2006 թթ. առաջնություններում եղել է Շվեյցարիայի ազգային հավաքականի մարզչական շտաբում:
2007-2010 թթ. գլխավորել է «Ցյուրիխ» ակումբը:
2008-2009 թթ. «Ցյուրիխը» նրա գլխավորությամբ դարձել է Շվեյցարիայի չեմպիոն, 2009-2010 թթ. մրցաշրջանում մասնակցել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլին, որտեղ հյուրընկալվելիս հաղթել է «Միլանին»:
2009 թ. ճանաչվել է Շվեյցարիայի լավագույն մարզիչ:
2010-2011 թթ. գլխավորել է «Սիոն» ակումբը, որի հետ նվաճել է Շվեյցարիայի գավաթը:
2011-2012 թթ. գլխավորել է «Թուն» ակումբը:
2013 թ. գլխավորել է «Յանգ բոյզ» ակումբը:
Մարզչական որակավորումը
ՈՒԵՖԱ-ի ՊՐՈ կարգ, Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հրահանգիչ
Վերապատրաստվել է այնպիսի մարզիչների մոտ, ինչպիսիք են Ժերար Ուլիեն (ՊՍԺ), Ջովանի Տրապատոնի (Ինտեր), Զդենեկ Զեմանը (Լացիո), Բոբի Ռոբսոնը (Պորտո), Կառլոս Բյանկին (Վելես Սարսֆիլդ), Լուի Վան Գաալը (Այաքս), Ալբերտո Ձակերոնի (Ուդինեզե),Կառլո Անչելոտին (ՊՍԺ):
Որպես Շվեյցարիայի ազգային հավաքականի մարզիչ-դիտորդ ներկա է գտնվել Աշխարհի 1982, 1986, 1990, 1998, 2006 և Եվրոպայի 1988, 1992, 2004 և 2008 թթ առաջնություններին, Աֆրիկայի ազգերի գավաթի 1996 թ. խաղարկություններին:
Մարզել է այնպիսի հայտնի ֆուտբոլիստների, ինչպիսիք են Շաքիրին, Ինլերը, Լիխշտայները