
ԵՄ-Հայաստան առևտրաշրջանառության ծավալները կրճատվել են երկնիշ թվով

ԵՄ երկրների հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը այս տարվա հունվարին կազմել է 106,6 միլիոն դոլար։ 2013 թվականի հունվարի համեմատ առևտրի ծավալը կրճատվել է 12%-ով։
Այդ թվում՝ արտահանումը կրճատվել է 16.9%-ով՝ կազմելով 37.5 միլիոն դոլար, իսկ ներմուծումը՝ 9.1%-ով՝ կազմելով 69.1 միլիոն դոլար։
Ընդհանուր առմամբ, այս տարվա հունվարին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 3,3%-ով և կազմել 391,7 միլիոն դոլար։ Արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը մեկ ամսվա կտրվածքով շուրջ 198 միլիոն դոլար է։