
Ավստրիան պատժամիջոցներ է սահմանել Յանուկովիչի եւ նախկին մի շարք ուկրաինացի պաշտոնյաների նկատմամբ

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը գլխավորել է 18 նախկին պաշտոնյաների եւ Ռեգիոնների կուսակցության ներկայացուցիչների ցուցակը, որոնց նկատմամբ Ավստրիան պատժամիջոցներ է սահմանել: Ցուցակը հրապարակել է Die Presse ավստրիական պարբերականը:
Ցուցակի առաջին հորիզոնականում են Յանուկովիչն ու նրա որդին, ինչպես նաեւ նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովն ու փոխվարչապետ Սերգեյ Արբուզովը:
Ավստրիան սառեցրել է Ուկրաինայի 18 քաղաքացիների ակտիվները` Կիեւի նոր իշխանությունների պահանջով, հաղորդել է Ավստրիայի արտգործնախարարը: