Որ երկրներից են ամենից շատ զբոսաշրջիկներ գալիս Հայաստան
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, ըստ ստացված հաշվետվությունների տվյալների և հետազոտությունների արդյունքում ձևավորված փորձագիտական գնահատումների, 2013թ. հունվար-դեկտեմբերին հանրապետություն են ժամանել 957 240 զբոսաշրջիկներ։ 2012թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշը աճել է 13.5%։
2013թ. հունվար-դեկտեմբերին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 906 154 մարդ կամ 2012թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 12.3%:
Ըստ հյուրանոցային տնտեսություններից ստացված հաշվետվությունների տվյալների` 2013թ. հունվար-դեկտեմբերին ՀՀ այցելած զբոսաշրջիկների 27.8%-ը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, 36.3%-ը` ԵՄ երկրներին և 35.9%` այլ երկրներին:
Ինչ վերաբերում է առանձին երկրներին, ապա Հայաստան ամենից շատ զբոսաշրջիկներ այցելել են Ռուսաստանից (22,7%)։ Մեծ թվով զբոսաշրջիկներ են այցելել նաև ԱՄՆ-ից (12,2%), Ֆրանսիայից (7,7%), Իտալիայից (6.3%) և Գերմանիայից (6.1%):