Բաժիններ՝

Արտավազդ Սահակյան. Կցանկանայի, որ հիվանդ մարդ չլիներ, ու բժիշկներն անգործ լինեին

Med-Practic-ը հարցազրույց է վարել Մ. Հերացու անվ. ԵրՊԲՀ թիվ 1 Համալսարանական հիվանդանոցի ղեկավար, Վերականգնողական վիրաբուժության և պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի գլխավոր բժիշկ, Միկրովիրաբուժության և պլաստիկ վերականգնողական համալսարանական կենտրոնի բաժնի վարիչ Արտավազդ Սահակյանի հետ

Բժշկության Ձեր ոլորտը շատ առանձնահատուկ է. պացիենտին փրկում եք ամենածանր հոգեվիճակներից ու պարգևում ամենից անսպասելի զգացողությունները:

– Անդրադառնալով հարցազրույցի առիթին՝ նախ կցանկանայի, որ հիվանդ մարդ չլիներ, ու բժիշկներն անգործ լինեին (ծիծաղում է.-խմբ.): Անձամբ ես կուզեի տեսնել «առողջ» պացիենտներ՝ զբաղվելով նրանց գեղեցկացմամբ, երիտասարդացմամբ՝ էսթետիկ խնդիրներով: Մենք երկու տիպի պացիենտներ ենք ունենում՝ մարդիկ, ովքեր առողջ են և մեզ են դիմում էսթետիկ նպատակներով՝ արտաքինը շտկելու կամ ավելի երիտասարդանալու, երկրորդ խումբը մարդիկ են, ովքեր դիմում են մեզ վնասվածքի հետևանքով բացակայող մարմնամասը վերականգնելու խնդրով, օրինակ՝ ուռուցքները հեռացնելուց հետո: Բացի այդ, մեզ են դիմում նաև անհետաձգելի ցուցումներով հիվանդներ, այն է՝ մարմնամասի վնասվածք, այդ թվում՝ նաև անդամահատում: Կորցրել է թևը, ոտքը, ականջը… Արագ՝ 6-8 ժամվա ընթացքում արձագանքման դեպքում կարող ենք վերականգնել:

– Ասում են՝ Դուք հրաշքներ եք գործում.  ինչպե՞ս է պացիենտի աչքերում ծնվում երջանկությունը հուսահատությունից հետո:

Կարդացեք նաև

– Դա պետք է տեսնել… Մեզ մոտ հիմա մի տղա է բուժվում. տասը օր առաջ ձեռքն ենք վերականգնել: Հիմա երջանիկ ժպիտը դեմքին է: Նրան բերել էին ծայրահեղ ծանր, շոկային վիճակում: Թևը թողել էր վերելակի ու պատի արանքում, պոկվել, ընկել էր ցած՝ 11-րդ հարկից: Կարողացանք և՛ տղային փրկել, և՛ ձեռքը: Պատկերացրեք՝ երիտասարդ տղա, ում  ձեռքն ամբողջովին պոկված էր, տեսեք՝ նույն տղան այսօր ինչ ժպիտ ունի (ցույց է տալիս լուսանկարը հեռախոսի էկրանին-խմբ.): Նա ինձ ամբողջ կյանքում չի մոռանա, համոզվա՛ծ եմ: Այս վիրահատության հետ կապված տհաճ դիպված եղավ, երբ որոշ լրատվամիջոցներ հեղինակությունը վերագրեցին իմ օգնականին: Իհարկե, հարթվեց:

Դուք նույն հանգստությամբ ցույց եք տալիս պոկված ձեռքի ու ժպտացող տղայի լուսանկարները: Երկա ՞ր ժամանակ է պահանջվել, որ ձեռք բերեք այս «իմունիտետը»: Համոզված եմ՝ պացիենտի համար ուղղակի կենսական է բժշկի նման հանգստությունը:

– Արդեն երեսուներկու տարի է, ինչ ղեկավարում եմ այս ծառայությունը: Ամռանը նմանատիպ երեք դեպք ունեցանք՝ երկու աղջիկ, որոնցից մեկի ձեռքն էր պոկվել, մյուսի՝ ոտքը, և երկու տարեկան երեխա, ում ձեռքն ամբողջությամբ մնացել էր մսաղացի մեջ. նման դեպքերում սովորաբար փրկարարներն են պացիենտին բերում: Բոլորն էլ արդեն լավ վիճակում են:

Կարծում եմ՝ ծանր են նաև ուռուցքային հիվանդություններով տառապող պացիենտներին առնչվող դեպքերը:

– Ինչ վերաբերում է ուռուցքներով տառապող հիվանդներին, մենք հիմնականում գործ ենք ունենում հետուռուցքային՝ հետվիրահատական, շրջանում առաջ եկող խնդիրների հետ: Պատկերացրեք՝ հոգեկան ինչ ապրումների միջով է անցնում կինը, երբ քաղցկեղի հետևանքով հեռացնում են կուրծքը՝ բնավորության կտրուկ փոփոխություն, մեկուսանալու ցանկություն, հոռետեսություն: Եվ մենք վերականգնում ենք… Հետմիութենական տարածքում առաջին նման վիրահատությունն արվել է իմ կողմից՝ 1990 թվականին, երբ որովայնի առաջնային պատից ստեղծեցինք էսթետիկ առումով իրական կուրծք: Ցավոք, քչերն են տեղեկացված, որ նման վիրահատություն է կատարվում Հայաստանում: Քսանչորս տարվա ընթացքում ընդամենը քառասուն հիվանդ է դիմել այս վիրահատությանը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս