Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հերքել է արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի այն հայտարարությունը, որ թուրք-իսրայելական հակամարտությունը կկարգավորվի մոտ ժամանակներս:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր «բանդայի գործով» դատական նիստը: Դատարան չէր ներկայացել ամբաստանյալներից Քյարամ Ամոյանը:
168.am-ը հարցում է անցկացրել Երևանի փողոցներում՝ պարզելու համար, թե հայ երիտասարդներն ինչպես են վերաբերվում ամուսնական գործակալությունների միջոցով ծանոթություններին: Հարցվածների գերակշիռ մասը դեմ է գործակալությունների միջոցով կողակից գտնելուն:
Այսպիսով, անցանկալի հետևանքներից, այն է` հետագայում ՌԴ մուտքի արգելքից խուսափելու նպատակով, խորհուրդ ենք տալիս պահպանել ՌԴ տարածք մուտք գործելու, այնտեղ գտնվելու և աշխատելու համար սահմանված կարգը:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ գազի արտահոսքի վերացման, վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով փետրվարի 13-ին ժամը 10:00–ից մինչ փետրվարի 14-ի ժամը 21:00–ն դադարեցվելու է Երևանի մի շարք թաղամասերի գազամատակարարումը։
Ցյուրիխի գերմրցաշարի 4-րդ տուրում պատվավոր հյուր է եղել լեգենդար երգիչ, դերասան, ՀՀ ազագային հերոս Շառլ Ազնավուրը, ով նաև Հայաստանի հանրապետության դեսպանն է Շվեյցարիայում: Ազնավուրը հանդիպել էր Արոնյանին և մինչ 4-րդ տուրի մեկնարկը զրուցել Հայաստանի շախմատի հավաքականի առաջատարի հետ: Իսկ Նակամուրային հաղթելուց հետո Արոնյանը Twitter-ի իր էջում նշել էր, որ հաղթանակը նվիրում է Շառլ Ազնավուրին: «Այսօրվա հաղթանակը նվիում եմ մեր լեգենդ Շառլ Ազնավուրին, ով այնքան սիրալիր գտնվեց, և ինձ այցելեց այստեղ՝ Ցյուրիխում»,- գրել էր Արոնյանը:
Այն բաղկացած է 22 կետից:
Եվրամիության անդամ 13 երկրներ հանդես են եկել Արևելյան գործընկերության անդամ երկրների հետ հարաբերությունները շարունակելուն միտված նոր գործողությունների ծրագրի մշակման առաջարկությամբ, որն արդեն իսկ ստացել է «Եվրոպական փաթեթ» անվանումը: Արևելյան գործընկերության ծրագրի տապալումից հետո սա Եվրոպայի առաջին քայլն է՝ շարունակելու հարաբերությունները այն պետությունների հետ, որոնք այդպես էլ չասոցացվեցին Եվրամիության հետ:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղեկցել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը, ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, վարչությունների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ:
Դա արդեն նշանակում է, որ ՆԱՏՕ-ի հետ մեր համագործակցությունը դուրս է եկել նոր փուլ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12–ին` ժամը 17:30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Բեյոնսեի ներկայացուցիչը կտրականապես հերքել է դրանք՝ ընդգծելով, որ այդ տեղեկատվությունը կատարելապես անհեթեթություն է:
Փետրվարի 10-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Կապանի բաժին է դիմել 1962 թ. ծնված Հենրիկ Ա.-ն և հայտնել, որ 1991-1994 թթ. հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակներից իր տնամերձ հողամասում մնացել է չօգտագործված արկ:
Այսօր «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների և Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հանդիպումն անարդյունավետ է ավարտվել: Հանդիպումից հետո նման հայտարարություն արեց «Կամք» քաղաքացիական շարժման հիմնադիր Արտաշես Ավետիսյանը:
Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունը որոշում է ընդունել ստեղծելու ռազմական պատմական թանգարան Գյումրիի զորամասի տարածքում, մասնավորապես՝ Մեծ ամրոց անունը կրող հուշարձանի պատմական նշանակության գոտում։
Այս մասին հայտնել է «Բատկիվշչինայի» մամուլի ծառայությունը:
«Նվիրիր ինձ կյանք» նախաձեռնությանն է դիմել Արմավիրի մարզի Հոկտեմբեր գյուղում բնակվող Լյուդմիլա Սարգսյանը՝ հայտնելով, որ իր որդին՝ 1988թ․ ծնված Ռուսլանը, տառապում է երիկամային անբավարարությամբ․ շարքից դուրս են եկած նրա երկու երիկամներն էլ, նա այժմ ապրում է հեմոդիալեզի շնորհիվ և անհրաժեշտ է երիկամի փոխպատվասում:
Մենք փորձում ենք փակել բոլոր այն դռները, որով մարդիկ փորձում են խուսափել զինվորական ծառայությունից: Կրթության և գիտության նախարարությունը Զինապարտության օրենքի փոփոխությամբ մի նպատակ է հետապնդում, որ արտերկիր սովորելու մեկնեն նրանք, ում առաջնահերթությունը կրթությունն է:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հայ մեծ գրող Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրվա կապակցությամբ այցելել է Կոմիտասի անվան պանթեոն: Կառավարության ղեկավարը մեծանուն գրողի ընտանիքի անդամների և գրական ոլորտի ներկայացուցիչների հետ ծաղիկներ է դրել Հրանտ Մաթևոսյանի շիրիմին՝ հարգանքի տուրք մատուցելով նրա վառ հիշատակին:
«Սիրելի ընկերներ, հարազատներ, ուզում եմ տեղեկացնեմ, որ իմ վատառողջ լինելու մասին լուրերը ճիշտ են: Մեկ ժամից ինձ սպասվում է բարդ վիրահատություն, նույնիսկ մեր սպասվածից էլ բարդ: Մի՛ անհանգստացեք, ամեն ինչ շատ լավ է լինելու: Ձեզ շատ եմ սիրում»:
«Ետ տվեք մեր փողերը» պահանջով Մետրոպոլիտենի աշխատակիցներն այսօր բողոքի ցույցի էին դուրս եկել Մետրոպոլիտենի վարչական շենքի առջեւ։
Կենտրոնական բանկի նախագահի փետրվարի 11-ի թիվ 1/109Ա որոշմամբ 6 ամսով կասեցվել է «ԿՐԵԴԻՏ ՀԱՈՒՍ» ՍՊԸ գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե217 լիցենզիայի գործողությունը: Կասեցված ժամանակահատվածում գրավատանը թույլատրվել է կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք կապված են գրավատան՝ մինչև կասեցումը ծագած պարտավորությունների հետ:
Փետրվարի 11-ին, ժամը 04.25-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ավան-Առինջ թաղամասի շենքերից մեկի հետնամասի այգում տղամարդ է մահացել:
Պուտինն այս հայտարարությունն արել է կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ:
Փետրվարի 7-ին հաղորդվել էր Արարատի մարզի Մրգավետ գյուղի բնակչուհի, 1932 թ. ծնված Վարսենիկ Կարապետյանի անհայտ կորելու մասին:
ԱԻ նախարար Ա. Երիցյանն անձամբ հանդիպում և հարցազրույցներ է անցկացնում նախարարության համակարգում աշխատելու համար դիմած քաղաքացիների հետ:
Խոսքը գնում է «Սամուր» փոխադրամիջոցի մասին, որի օգնությամբ զրահապատ միջոցները կկարողանան արագորեն հաղթահարել խորջրյա արգելքները:
Հայրենիքը պետք է տարբերակել և անպայման տարբերել պետությունից: Մենք մեր կյանքը տալիս էինք հայրենիքին, իսկ պետությունը ստեղծեցինք, որպես հասարակական հարաբերությունների բարձրագույն աստիճան ու արժեք:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մարզային այցելությունների ժամանակ բարձրացված մի շարք հարցեր, որոնք մասնավորապես վերաբերում էին սեփականության իրավունքի գրանցմանը, հողօգտագործմանը, ինչպես նաեւ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի որոշ գործառույթների:
Շտապօգնության բուժքույր Էլլա Կոստանյանը ևս քաղաքում չէր, Արեն Հովհաննիսյանն էլ, կնոջ ասելով, գտնվում է ԼՂՀ-ում: Ազատ Խլղաթյանի և Ալվարդ Եղիկյանի մասին ոստիկանությունը դատարանին ոչինչ չէր հայտնել: