Բաժիններ՝

Բեյոնսեն արձագանքել է Օբամայի հետ իր սիրավեպի մասին լուրերին

Metro թերթի փոխանցմամբ՝ հանրահայտ երգչուհի Բեյոնսեն արձագանքել է իր և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի սիրավեպի մասին մամուլում շրջնառվող լուրերին: Բեյոնսեի ներկայացուցիչը կտրականապես հերքել է դրանք՝ ընդգծելով, որ այդ տեղեկատվությունը կատարելապես անհեթեթություն է:

Բեյոնսեի ու Օբամայի սիրավեպի մասին բարձրաձայնել էր ֆրանսիացի լուսանկարիչ Պասկալ Ռոստենը, ով վստահեցրել էր, որ մոտ ժամանակներս ամերիկյան Washington Post թերթում հրապարակվելու է այդ մասին բացահայտող մի հոդված.

«Բեյոնսեի ու Օբամայի հարաբերություններն ավելին են, քան պարզապես ընկերությունը: Դուք դա կկարդաք Washington Post-ում: Վստահեցնում եմ ձեզ, որ այդ մասին խոսելու է ողջ աշխարհը»:

Ընդգծվում է, որ ֆրանսիացի հենց այդ լուսանկարիչն է բացահայտել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ամուսնական դավաճանությունը, ինչն արագորեն տարածվեց ֆրանսիական բոլոր ԶԼՄ-ներում: Սակայն Washington Post-ը հերքել է Ռոստենի խոսքերը՝ նշելով, որ իր մոտ նմանատիպ որևէ նյութ չկա:

Բեյոնսեն մասնակցել է Օբամայի երդմնակալության արարողությանը, ինչպես նաև ոչ վաղ անցյալում երգել է ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբամայի 50-ամյակի ժամանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս