ԱՄՆ-ը կֆինանսավորի ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերին Վրաստանի միանալը. Ալասանիա

Грузия Online-ի փոխանցմամբ՝  ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերին Վրաստանի միանալը ֆինանսավորվելու է ԱՄՆ-ի կողմից: Այս մասին ՆԱՏՕ-ի ռազմական հանձնաժողովի ղեկավար Կնուդ Բարտելսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան:

Վերջինիս խոսքերով՝ արդեն իսկ որոշվել է, որ Վրաստանը 2015 թվականից դառնալու է ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի մասնիկը: Ալասանիան ընդգծել է, որ հայտնի է նաև այդ գործընթացի հովանավորի անունը՝ ԱՄՆ.

«Վրաստանը պատրաստ է ՆԱՏՕ-ի զինծառայողների հետ արագորեն արձագանքել ճգնաժամերին: Դա արդեն նշանակում է, որ ՆԱՏՕ-ի հետ մեր համագործակցությունը դուրս է եկել նոր փուլ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728