Բաժիններ՝

Գյումրիում 102-րդ ռուսաստանյան ռազմաբազան ռազմական թանգարան է բացելու

razm.info-ի փոխանցմամբ`  Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունը որոշում է ընդունել ստեղծելու ռազմական պատմական թանգարան Գյումրիի զորամասի տարածքում, մասնավորապես՝ Մեծ ամրոց անունը կրող հուշարձանի պատմական նշանակության գոտում։

Ինչպես հաղորդում է ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը, կառուցվելիք թանգարանի ցուցասրահներում ներկայացվելու են 18-րդ դարի հայ-ռուսական հարաբերությունների սերտացման շրջանին վերաբերող ցուցանմուշներ, նաև արվեստի գործեր, որոնք առնչվում են Պարսկաստանի տիրապետությունից Հայաստանի ազատման, նաև Ալեքսանդրապոլի կառուցման ու զարգացման պատմության շրջանի հետ։

Համաձայն աղբյուրի՝ ցուցադրության հավուր պատշաճի կազմակերպման համար ռազմաբազայի անձնակազմի անդամները ներկայումս աշխատանքներ են տանում արխիվում, հավաքագրում հին և արժեքավոր փաստաթղթեր, առանձնացնում պատմական նշանակության ցուցանմուշներ։ Նրանց այս հարցում աջակցում են Գյումրիի բնակիչները։

razm.info

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728