Բաժիններ՝

Սիրիական ընդդիմությունը Ժնևում ներկայացրել է անցումային կառավարության մասին փաստաթուղթը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սիրիական ընդդիմության պատվիրակությունը ժնևյան բանակցությունների ժամանակ փաստաթուղթ է ներկայացրել, որում առկա են կոնկրետ առաջարկներ երկրում ժամանակավոր անցումային ղեկավար մարմին ձևավորելու մասին:

Այս մասին հայտարարել է Ազգային դաշինքի ներկայացուցիչ Լուայ Սաֆին. «Մենք ներկայացրել ենք գլխավոր փաստաթուղթը, որը կոնկրետ քայլեր ու սկզբունքներ է պարունակում անցումային ղեկավար մարմնի ձևավորման համար: Այն բաղկացած է 22 կետից»:

Սաֆիի խոսքերով՝ այդ փաստաթուղթը ներկայացվել է Սիրիայի գծով ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմիին, ով Ժնևում Սիրիայի կառավարության ու ընդդիմության պատվիրակությունների միջև հանդես է գալիս որպես միջնորդ:

Սաֆին ընդգծել է, որ Սիրիայի կառավարությունը դեռ ոչ մի կերպ չի արձագանքել դրան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728