
«Նաիրիտի» 5 հոգանոց պատվիրակությանը հրավիրեցին նախագահի նստավայր (տեսանյութ)

Այսօր «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների և Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հանդիպումն անարդյունավետ է ավարտվել: Հանդիպումից հետո նման հայտարարություն արեց «Կամք» քաղաքացիական շարժման հիմնադիր Արտաշես Ավետիսյանը:
Ըստ նրա՝ Ա.Մովսիսյանը խոստացել է 15 ամսվա աշխատավարձի պարտքից փետրվարի 19-20-ը վճարել ընդամենը 1 ամսվա աշխատավարձ, իսկ գործարանի վերագործարկման մասին միայն ասել է, որ հարցը քննարկվում է ռուսական «Ռոսնեֆտի» հետ:
Բողոքի ակցիայի մասնակիցներին այս պատասխանը չգոհացրեց և նրանք ոստիկանների ուղեկցությամբ շարժվեցին դեպի Բաղրամյան 26, որտեղ նաիրիտցիներից կազմված 5 հոգանոց պատվիրակություն հրավիրեցին նախագահի նստավայր՝ իրենց բողոքը հայտնելու: Ակցիայի մասնակիցներն այժմ սպասում են նախագահական նստավայրի դիմացի մայթին: