Բաժիններ՝

Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում լցանավի՝ шկանի վրա պայթելnւ մասին

Լցանավը հրդեհվել է կիրակի օրը Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում՝ ծովային ականի վրա պայթելուց հետո։ Այս մասին հայտնել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հասարակայնության հետ կապերի բաժինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մեկ ժամ առաջ Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում լցանավը պայթել է ծովային ականի վրա և հրդեհվել», – ասվում է հայտարարության մեջ, որը մեջբերում է Nour News գործակալությունը։

ԻՀՊԿ ՌԾՈՒ-ի տվյալներով՝ լցանավն անջատել էր նավիգացիոն համակարգերը և գտնվում էր Հորմուզի նեղուցի՝ անցման համար արգելված գոտում։ Անձնակազմի վիճակի և հնարավոր բնապահպանական վնասի մասին տեղեկություններ դեռևս չկան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30