Այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի մշակույթի ու տեղեկատվության նախարարության ներկայացուցիչ Աբդել Ազիզ ալ-Մուլհեմը:
Նախընտրական քարոզչության ժամանակ կարելի կլինի օգտագործել ոչ միայն թուրքերեն, այլև երկրում առկա այլ լեզուներ:
Օբամայի խոսքերով՝ ինքն ու Օլանդը կարծում են, որ առաջիկայում Վիեննայում կայանալիք «Վեցյակի» հետ հանդիպումն Իրանի համար լավ հնարավորություն է:
23-ամյա աղջկան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա սուտ մատնություն կատարելու դիտավորությամբ, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկություններն ակնհայտ կեղծ են, հաղորդում է տվել Ոստիկանության Երևանի վարչության Մաշտոցի բաժնում այն մասին, որ 2013թ. սեպտեմբերի 24-ին Երևան քաղաքի Հրազդանի կիրճում «Ֆլորենսիա» ռեստորանային համալիրից քիչ հեռու, իր նախկին ընկերն ատրճանակով սպառնացել է սպանել իրեն և կրակել է ջրի մեջ:
Պատերազմի տարիներին, երբ գերմանացիները զավթել էին Փարիզը, Մանուշյանն ապրում էր մեր տանը: Ամբողջ օրը չէինք կարող տանից դուրս գալ, պետք է ինչ-որ բանով զբաղվեինք, եւ Միսաքն ինձ շախմատ խաղալ սովորեցրեց:
Դատապարտյալների տրամադրության տակ կան նաեւ ֆոտոստուդիա, խանութ, արվեստանոց եւ երաժշտական ստուդիա: Բանտում երբեք անկարգություններ չեն եղել, ոչ ոք չի փորձել փախչել:
Ժամը 00.02-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով «Մուրացան» ԲԿ է տեղափոխվել Երևանի Եղբայրության փողոցի 16-րդ շենքի թիվ բնակիչ` 1997 թ. ծնված Գ. Հ.-ը:
Եթե Կլիչկոն համաձայնի բանավեճն անցկացնել հեռուստաեթերում, ոչ թե Մայդանում, այդ դեպքում հնարավոր կլինի խոսել այդ բանավեճի անցկացման ձեւաչափի եւ ժամկետների մասին:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.30-ին, մարվել` 21.32-ին: Ամբողջությամբ այրվել են Ալավերդյան փողոցի թիվ 5 տան ննջասենյակը (մոտ 10 քմ) և նախամուտքը (մոտ 2 քմ):
Այս տարի հունվարի 14-ից Պետական եկամուտների կոմիտեն վերսկսել է առանց փաստաթղթերի ապրանքների առաքման կամ տեղափոխման հետ կապված հսկողությունը:
Փետրվարի 12-ից գործարկվելու են հետևյալ վայրերում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը՝ 1. Մ-6 «Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 89.2-րդ կմ (Պտղավան գյուղի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով
Երկիրը պահելու հարցում հայ կանայք բանակի պես հուսալի ու ամուր են: Այդ համբերատարությունը երբեմն ի վնաս մեզ է: Թեև մեր համբերատարությամբ երբեմն տղամարդկանց սովորեցնում ենք անկյալության: Ֆրանսուհին, օրինակ, անվերջ չի կարող համբերել: Նրանք սովոր են, որ իրենց տղամարդիկ պիտի հոգան այս ու այս հարցերը:
21-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հունիսի 6-ին Երևանի Նոր Արեշ փողոցի շենքերից մեկի բնակարանում իր նախկին ընկերուհու հետ խանդի հողի վրա ծագած վիճաբանության ժամանակ, իր դիտավորյալ գործողություններով, առանձին դաժանությամբ ընկերուհուն պատճառել է ուժեղ ցավ և մարմնական տառապանք:
Օֆշորային սկանդալի գործով իրադարձությունները «կրիայի քայլերով» են զարգանում. իրավասու մարմինները, կարծես, փորձում են հետզհետե ավելի քիչ շոշափել վարչապետ Տիգրան Սարգսյանի ու Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի անունները…