
Սիրիայում ԱՄՆ դեսպանը պլանավորել է թողնել զբաղեցրած պաշտոնը. Associated Press

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Ֆորդն իր ընկերներին ու գործընկերներին հայտնել է, որ պլանավորել է թողնել զբաղեցրած պաշտոնը: Այս մասին գործակալությանը հայտնել են ԱՄՆ պետդեպարտամենտի անանուն ներկայացուցիչները:
Ֆորդը Սիրիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնը զբաղեցնում է 2011 թվականի հունվարից: 2012 թվականի փետրվարին նա հետ է կանչվել ԱՄՆ և դրանից հետո սկսել է իր գործառույթներն իրականացնել Վաշինգտոնից:
Գործակալության տվյալներով՝ Ֆորդը պատրաստվում է հրաժարական տալ փետրվարի վերջին: Գործակալությունն ընդգծել է, որ նրա հեռանալը ամերիկյան վարչակազմին կզրկի Սիրիայի հարցով առանցքային խորհրդականներից ու բանագնացներից մեկից: