Բաժիններ՝

«Նախախորհրդարանը» վրդովված է դպրոցում Շահեն Հարությունյանի հետ կատարված միջադեպով

«Առայժմ ձեռնպահ մնալով երեւույթի քրեաիրավական կողմը դիտարկելուց, Նախախորհրդարանի քարտուղարությունն իր խորը վրդովմունքն է հայտնում դպրոցում, այն էլ` սպայական կոչում ունեցող ռազմագիտության ուսուցչի կողմից Հայաստանի անկախության եւ Արցախյան ազատամարտի վերաբերյալ մերժողական, ազգային արժանապատվությունը վիրավորող տեսակետների տարածման առթիվ:

«Նախախորհրդարանի» քարտուղարությունը համապատասխան պաշտոնատար անձանցից պահանջում է պարզել դեպքի մանրամասները եւ վերը նշված փաստերը հաստատվելու պարագայում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ապազգային, անմարդկային ու հակամանկավարժական վարք դրսեւորած ուսուցչին մանկավարժական գործունեությամբ զբաղվելու հնարավորությունից զրկելու ուղղությամբ:

Միեւնույն ժամանակ` Նախախորհրդարանը հետամուտ է լինելու նշված դեպքի հանգամանքների պարզման գործին եւ անհրաժեշտության դեպքում այդ նպատակով իրականացնելու է հասարակական հետաքննություն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս