Բաժիններ՝

Գերմանիայում ԱՄՆ-ից պարզաբանում են պահանջում Շրյոդերի հեռախոսազրույցները գաղտնալսելու համար

Գերմանական Kölner Stadt-Anzeiger պարբերականին տված հարցազրույցի ժամանակ Բունդեսթագում  Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության խմբակցության փոխնախագահ Ռոլֆ Մյուտցենիխը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է արձագանքի ԶԼՄ-ների այն հրապարակումներին, որոնք առնչվում են Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերի հեռախոսազրույցները գաղտնալսելուն.

«Հաշվի առնելով ԱՄՆ-ի կողմից որոշումներ ընդունող մարդկանց պարբերաբար գաղտնալսելու մասին նորանոր բացահայտումները՝ ԱՄՆ-ի կառավարությունը պետք է վերջիվերջո համապարփակ պարզաբանում տա այդ գործունեության կապակցությամբ»:

«Կանաչների» խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Կոնստանտին ֆոն Նոտցն իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը (NSA) գաղտնալսել է ոչ միայն Շրյոդերին, այլև՝ գերմանացի այլ քաղաքական գործիչների:

Ավելի վաղ էլ հաղորդվել էր, որ NSA-ն գաղտնալսել է Գերմանիայի ներկայիս կանցլեր Անգելա Մերկելի բջջային հեռախոսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս