Բաժիններ՝

Վլադիմիր Գասպարյանը ընդունել է Ջովաննի Ռիչուլլիին

Փետրվարի 5-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին:

Ողջունելով հյուրին նշանակման կապակցությամբ՝ Վլադիմիր Գասպարյանը հույս հայտնեց, որ Հայաստանի և Իտալիայի ոստիկանական կառույցների փոխհարաբերությունները նոր որակ կստանան, և գործընկերության ցանկությունն ու ներուժը երկուստեք կօգտագործվեն ավելի սերտ փոխգործակցության համար:

Նշելով, որ գործում է համագործակցության համաձայնագիրը և աշխատանքային շփումներ կան Ինտերպոլի միջոցով՝ Վլադիմիր Գասպարյանը կարևորեց ոստիկանական կառույցների գործընկերությունն ուղղակի և առարկայական դարձնելու խնդիրը՝ մասնավորապես այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են հակազդումը թրաֆիքինգին և թմրամիջոցների անօրինական շրջանառությանը, հետախուզվող անձանց որոնումը, ժամանակակից քրեագիտական սարքավորումների ու հատուկ միջոցների ձեռքբերումը, ոստիկանական արդի մեթոդաբանության ուսումնասիրությունը և այլն:

Ջովաննի Ռիչուլլին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և հավաստիացրեց, որ կարվի ամեն ինչ Իտալիայի և Հայաստանի ոստիկանական մարմինների առավել ընդգրկուն ու գործնական համագործակցության համար:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

ՀՀ Ոստիկանություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728