Բաժիններ՝

Ես այս պետությանը անգամ կես տարով պարտք չեմ տա. Վարդան Բոստանջյան

«Բացարձակապես, ես այս պետությանը անգամ կես տարով պարտք չեմ տա»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին՝ արդյոք պետությանը 40 տարով պարտք կտա՞, թե՞ ոչ, քանի որ կենսաթոշակային կուտակային համակարգը նման իրավիճակ է ստեղծում քաղաքացիների համար:

Վ.Բոստանջյանի խոսքով՝ պարտադիր կենսաթոշակային համակարգը չպետք է ներդրվեր:

«Ես ամաչում եմ ասել՝ բարեփոխումներ: Այսպիսի բան չի կարող լինել, չի կարող լինել երբեք: Պարտադիր բաղադրիչը ներդնելով` իմ մասին եք մտածո՞ւմ: Եկեք, մի´ մտածեք: Ես՝ որպես այդպիսին, կարող եմ ստորագրել, որ ձեր ողորմելի պարտադիրը, որ հիմա տրվում է, չեմ ուզում և բացի դրանից, որ չեմ ուզում 65 տարեկան դառնալուց հետո, չեմ էլ ուզում հասնել մինչև 65 տարեկան: Դո՞ւք եք իմ մասին մտածում: Եկեք, նեղություն մի´ կրեք, առավել ևս այն պարագայում, երբ ես ձեզ չեմ հավատում»,- հայտարարեց Վ.Բոստանջյանը:

Անդրադառնալով հարցին, որ Սահմանադրական դատարանն ու մյուս պետական կազմակերպությունները աշխատակիցներից 5% պահումներն արել են հունվարի համար, Վ.Բոստանջյանը նշեց, որ երբեք չի հուզվել կուտակային օրենքի որոշ կետեր ժամանակավորապես կասեցնելու ՍԴ-ի որոշումից, որովհետև «նույն օրը մեկ այլ վայրում այդ բարեփոխումը «պատմական» է կոչվել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս