Առանց Թևան Պողոսյանի

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստին ներկա չէր հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը, ով, ինչպես հայտնի է՝ հայտարարել էր, որ վայր է դնում պատգամավորական մանդատը:

Սակայն նիստի ընթացքոում քննարկվող նախագծերից մեկի հարակից զեկուցողը հենց Թևան Պողոսյանն էր, ով, ըստ կարգի, պետք է նախագծի վերաբերյալ իր կարծիքը հայտներ: Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն ասաց, որ «հայտնի պատճառներով» Թևան Պողոսյանը բացակայում է և հայտարարեց, որ եթե հաջորդ նիստին էլ Թևան Պողոսյանը որպես հարակից զեկուցող չներկայանա, ապա նրան փոխարինելու անհրաժեշտություն կլինի։

Նշենք, որ Թևան Պողոսյանը նաև ԱԺ արտաքին հարաբերությունների և Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովների անդամ է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031