
ՀՀ մի շարք վայրերում ձյուն է տեղում. Ոստիկանությունը հորդորում է ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն

Հունվարի 30-ին, ժամը 18.30-ի դրությամբ, Թալինի, Աշոցքի, Արթիկի, Ապարանի, Արագածի, Թումանյանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Եղեգնաձորի, Վարդենիսի և Մարտունու տարածաշրջաններում ձյուն է տեղում: Արագածում, Ջաջուռի և Սելիմի լեռնանցքներում ձնաբուք է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով հանրապետության ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման աշխատանքներ, ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից վարորդներին ցուցաբերվում է օգնություն: Վարորդներին կրկին հորդորում ենք ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն և զգուշություն, և նշված ճանապարհահատվածներից օգտվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: