
ԵԽԽՎ-ը բանաձև է ընդունել Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ

Украинская правда-ի փոխանցմամբ՝ ԵԽԽՎ-ը հայտարարություն է ընդունել Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ: Դրանում պարունակվում են մի շարք խորհուրդներ, ինչպես նաև նշված է, որ Ուկրաինայի իշխանությունների հանդեպ պատժամիջոցների սահմանման հարցը կարող է դիտարկվել ապրիլին, եթե Ուկրաինան շարունակի մարդու իրավունքների խախտումը և եթե այդ երկրում փորձեն ուժի միջոցո ցրել «Մայդանը»:
ԵԽԽՎ-ում Ուկրաինայի շուրջ բանակցությունները ծավալվել են այսօր: ԵԽԽՎ-ը դատապարտել է Ուկրաինայի բողոքի ակցիաների ժամանակ բռնությունների էսկալացիան, ինչը հանգեցրել է առնվազն 5 զոհի գրանցմանը:
Ուկրաինայի իշխանություններին կոչ են արել ընդդիմության հետ սկսել բաց, անկեղծ և արդյունավետ բանակցություններ՝ լայն կոնսենսուս գտնելու համար: Փաստաթղթում Ռուսաստանի անունը հիշատակված է այլ երկրների վրա ճնշում չգործադրելու հարցում ստանձնած պարտավորությունների մասով: