Բաժիններ՝

Իշխանությունները կատարել են ստանձնած բոլոր պարտավորությունները. Յանուկովիչը դիմել է հայրենակիցներին

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը դիմել է իր հայրենակիցներին՝ հայտարարելով, որ իշխանությունները կատարել են ստանձնած բոլոր պարտավորությունները: Յանուկովիչի դիմումը հրապարակվել է նախագահի կայքում:

Յանուկովիչը խորին ափսոսանք է հայտնել, որ անպատասխանատու քաղաքական գործիչների սանձազերծած դիմակայությունը չի ավարտվել առանց զոհերի՝ մանրամասնելով, որ գիշերը գրանցվել է ևս մեկ վաղաժամ մահ. Կիևում հասարակական կարգն ապահովելու իր պարտականությունները կատարելիս մահացել է ներքին զորքերի կապիտան Դմիտրի Դունեցը:

Յանուկովիչը հիշեցրել է, որ այդ դիմակայության հետևանքով զոհվել են երիտասարդ անձինք, ինչպես նաև տուժել են շատերը՝ գերծանրաբեռնվածությունից, ցրտերից ու բախումներից. «Եվ մեզանից յուրաքանչյուրը հարցնում է, թե հանուն ինչի են տառապում այդ մարդիկ: Ինչո՞ւ քաղաքական գործիչները խաղաղության, հանդարտության ու ըմբռնման կոչ չեն անում և անում են ընդհակառակը»:

Յանուկովիչի խոսքերով՝ դիմակայության խաղաղ կարգավորման շուրջ ընդդիմության ներկայացուցիչների հետ բանակցություններում ձեռք են երվել կոնկրետ պայմանավորվածություններ. «Մենք կատարել ենք մեր ստանձնած բոլոր պարտավորությունները, այդ թվում նաև խորհրդարանն ընդունել է համաներման մասին օրենքը, որը ցուցարարներին երաշխավորում է ազատություն և հակամարտության ժամանակ ձերբակալված անձանց ազատ արձակում»:

Յանուկովիչն ընդգծել է, որ ընդդիմությունը շարունակում է սրել իրավիճակը՝ մարդկանց կոչ անելով կանգնել ցուրտ եղնակին՝ հանուն մի շարք առաջնորդների քաղաքական հավակնությունների. «Ես կարծում եմ, որ դա ճիշտ չէ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս