
Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը (տեսանյութ)

Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը Երևան մտնող ճանապարհահատվածներում և մայրաքաղաքում:
Հունվարի 20-ից 26-ը Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ՃՈ ՃՊԾ 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 94 տրանսպորտային միջոց, որից 22-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում, իսկ 69-ը` առանց համապատասխան փաստաթղթերի և այլ խախտումների համար:
18 վարորդի նկատմամբ երթևեկության ընթացքում ծխելու համար կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ: Անսթափ վարորդներ հայտնաբերելու նպատակով իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում հունվարի 24-ին ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 16 տրանսպորտային միջոց:
ՀՀ Ոստիկանություն