Բաժիններ՝

Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից. pastinfo.am

Ոստիկանի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Արթուր Սահակյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման 4 ամիս ժամկետով: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կ.Ֆարխոյանի նախագահությամբ, 2014թ. հունվարի 22-ի դատավճռով Արթուր Սահակյանին համարել է պատիժը կրած: Ամբաստանյալը սույն գործով կալանքի տակ է եղել 2013 թվականի սեպտեմբերի 22-ից, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանքը, դատարանը վերացրել է, և նրան անհապաղ ազատ արձակել դատական նիստերի դահլիճից:

Ըստ Արթուր Սահակյանին առաջադրված մեղադրանքի, նա 2013 թվականի սեպտեմբերի 22-ին իր ընկերներ Գարիկ Խաչատրյանի, Նորայր Գրիգորյանի և Արտակ Ապիկյանի հետ միասին գնացել են «Խաղողի Վազ» սրճարան, որտեղ օգտագործել են գարեջուր:

Որոշ ժամանակ անց Նորայր Գրիգորյանը, պատշգամբից փողոցում նկատելով իր ծանոթ աղջկան, իջել է ներքև: Արտակ Ապիկյանն ընկերուհու հետ բջջային հեռախոսով զրուցելով դուրս է եկել սրճարանի սրահից, իսկ Արթուր Սահակյանը և Գարիկ Խաչատրյանը մնացել են սրճարանում:

Նորայր Գրիգորյանը փողոցում ձայնային ազդանշան տալու հետ կապված վիճաբանել է նույն սրճարանում իր բանակային ընկերների հետ գտնվող Արթուր Դարչինյանի հետ, որի ընթացքում նրանք քաշքշել են միմյանց: Արթուր Դարչինյանն անախորժություններից խուսափելու նպատակով հեռացել է Անդրանիկի փողոցով` դեպի ներքև:

Մանրամասները այստեղ`

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս