Բաժիններ՝

Գարեգին Բ-ն ծառայում է իշխանություններին. galatv.am

galatv.am-ը գրում է. Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի նախկին թեմակալ առաջնորդ Տիրան արք. Կյուրեղյանը իր մտահոգությունն է արտահայտում Հայաստանում տիրող «նոր ստրկատիրական կարգերի», ժողովրդի եւ եկեղեցուն իրապես ծառայող հոգեւորականության վիճակի մասին: Հիշեցնենք, որ Տիրան արք. Կյուրեղյանը Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից պաշտոնանկ եւ կարգալույծ հռչակվեց, եւ ում փոխարեն նշանակված Եզրաս աբեղան՝ կաթողիկոսի եղբայրը, դարձավ Եզրաս եպիսկոպոս եւ Մոսկվայի առաջնորդը:

Տիրան արք. Կյուրեղյանը, ով հիմա շարունակում է բնակվել Մոսկվայում, բայց եւ շարունակում է իր եկեղեցական ծառայությունը նաեւ Ֆրանսիայում Նիսի հայ համայնքի համար Ս. Աստվածածին եկեղեցում, գտնում է, որ հայ հոգեւորականը այսօր ոչ թե ժողովրդի, այլ իշխանության կողքին է: Նա, խոսելով Ուկրաինայի հոգեւորականների մասին, ասաց, որ համոզված չէ, որ Ուկրաինայում ակտիվիստների կողքին գտնվող հոգեւորականությունը այն, ինչ անում է, անում է ազնիվ մղումներով: Նրա խոսքերով՝ Ուկրաինայում կան «բաժանումներ, ճյուղեր», եւ այդ ամենը դրանով է պայմանավորված: Ինչ մնում է հայ հոգեւորականությանը, ապա Տիրան սրբազանը համոզված է, որ հայ հոգեւորականի իրական պարտականությունն է միշտ գտնվել հոտի կողքին, լինել նեցուկ եւ ծառայել ժողովրդին: «Հոգեւորականությունը ընդհանրապես պետք է լինի ժողովրդի կողքին, երկրորդ կարծիք լինել չի կարող: Հատկապես մեր եկեղեցու այրերին է վերաբերում, որովհետեւ մեր եկեղեցին ամենաժողովրդականն ու ազգայինն է համարվում՝ ի տարբերություն մյուս եկեղեցիների: Եթե նայեք մեր պատմությունը՝ բջիջներից սկսած դա պարզ ժողովուրդն է, հավատացյալներն են, իսկ հոգեւորականը պարզապես քարոզիչն է Ավետարանի կամ էլ եւ ծիսակատարը, խորհուրդները»:

Իսկ ինչու հայ հոգեւորականները ոչ Մարտի մեկին, ոչ էլ հետո դուրս չեկան փողոց, հակառակը՝ քննադատեցին ժողովրդին, փրկեցին օրվա իշխանությունների պատիվը: Տիրան սրբազանի կարծիքով՝ պատճառը մեկն է՝ հոգեւորական վերնախավը իրականում չի ծառայում եկեղեցուն:

Սրբազանի խոսքերով՝ եկեղեցու ներսում նույն զարգացումներն են, ինչ աշխարհիկ քաղաքական կյանքում: Եվ գլխավոր պատճառն այն է, որ ինչպես ՀՀ իշխանությունում, այնպես էլ եկեղեցական կյանքում Գարեգին 2-րդի իշխանությունը ոչ լեգիտիմ է, ընտրված չէ նա հավատացյալների եւ հոտի վստահությունը վայելող պատվիրակների եւ առաջնորդների կողմից, այլ ընտրված է, կամ նշանակված է ՀՀ իշխանությունների կողմից եւ ծառայում է հենց այդ իշխանությանը:

Մանրամասները այստեղ`

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս