
Գնդեվազ-Ջերմուկ ճանապարհն ամբողջությամբ երթևեկելի է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29–ին` ժամը 17:30–ի դրությամբ, Աշոցքի, Իջևանի, Ապարանի և Մարտունու տարածաշրջաններում տեղում է թույլ ձյուն:
Ճանապարհաշինարարների կողմից կատարված հսկայածավալ աշխատանքներից հետո Գնդեվազ- Ջերմուկ ավտոճանապարհն ամբողջությամբ երթևեկելի է ցանկացած տեսակի ավտոմեքենաների համար:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: