
ԼՂՀ-ում ծնունդներն էլ են աճել, մահացություններն էլ

«Քաղաքացիական կացության ակտային գրանցումների տարածքային բաժիններում 2013 թվականին գրանցվել է 2380-ը ծնունդ՝ նախորդ տարվա 2521-ի դիմաց։ Տարվա ընթացքում մահացությունները կազմել են 1344-ը ( նախորդ տարվա՝ 1232-ի դիմաց)»,-այս մասին այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ տեղեկացրել է ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը։
Նրա փոխանցմամբ՝ հանրապետությունում անցյալ տարի գրանցվել է 962 ամուսնություն՝ նախորդ տարվա՝ 872-ի դիմաց, իսկ ամուսնալուծությունները 185-ն էին (նախորդ տարի՝ 147)։
www.karabakh-open.info