Բաժիններ՝

Նոր մանրամասներ ախուրյանցի ամուսինների դաժան սպանությունից (լուսանկարներ). ԳԱԼԱ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Ախուրյանում այսօր սարսափելի դեպք է տեղի ունեցել, որը ցնցել է համայնքի բնակիչներին: Պարույր Սեւակի 4 փողոցի տներից մեկում որդին ծնողներին գտել է սպանված՝ դանակահարված վիճակում:

ԳԱԼԱ-ի նկարահանող խումբը նոր է վերադարձել դեպքի վայրից, սակայն հարազատները ընդդիմացել և խնդրել են որեւէ տեսանկարահանում չիրականացնել դեպքի վայրի շրջակայքից:

Սպանված տանտիրոջ՝ Գարեգին Հակոբյանի եղբայրը ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել է, որ ուղղակի հարազատ-բարեկամներով ապշած են տեղի ունեցածով եւ որեւէ բան ասել կամ մտածել չեն կարող: «Իմ եղբայրը նորմալ աշխատող մարդ է եղել եւ էսքան ժամանակ, թող գյուղացիները ասեն, որեւէ մեկի ոտքը կոխած չկա… Ես բան չունեմ ասելու»,- փոխանցել է նա:

Հարեւանները պատմել են, որ դեպքը տեղի է ունեցել առավոտվա ժամերին: Սպանված տանտերերը երկու որդի ունեն: Նրանցից մեծին նոր են ամուսնացրել՝ մեկ շաբաթ առաջ: Փոքրը ամուսնացած չէ, զբաղվում է հոր արհեստով՝ կոշկակար է: Փոքր տղան առավոտ արթնացել գնացել է կոշկակարի տնակ, իսկ մեծը՝ կնոջ հետ գնացել է ծնողատես՝ Ազատան: «Աղջիկան Ազատանից են ուզել, այսօր մեկ շաբաթն էր լրացել, գնացել էին ծնողատես: Տանը Գարեգինն ու կինն են մնացել, ու սա է պատահել»:

Հարեւանները պատմել են նաեւ, որ դեպքը այնպես է եղել, որ ոչ ոք գլխի չի ընկել: Գարեգին Հակոբյանի հարեւանությամբ ապրողները նատել են միայն ոստիկաններին:

«Լուսամուտից դուրս նայեցի, տեսա ոստիկաններ են գնում-գալիս: Դուրս եկա՝ ասացին էսպես-էսպես, էլ սիրտս չտարավ, չկարացի ներս մտնել, ասում են պարանոցները կտրած է եղել, չգիտեմ…»:

axuryan-2-1024x685

axuryan-7-1024x685

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս