
Սիրիական ընդդիմությունը հայտարարել է ժնևյան բանակցություններում առաջընթացի մասին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի ընդդիմադիր ու հեղափոխական ուժերի Ազգային դաշինքը հայտարարել է Ժնևում միջսիրիական բանակցություններում առաջընթացի գրանցման մասին, քանի որ բանակցություններ են սկսվել անցումային կառավարության ստեղծման շուրջ:
Դաշինքի ներկայացուցիչ Լուայ Սաֆին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իրենց թվացել է, որ կառավարական թիմն այսօր ավելի շատ է պատրաստ բանակցային գործընթացին, ավելի բաց է տվյալ թեմայի քննարկմանը, և այնուամենայնիվ կառավարությունը պնդում է ահաբեկչության թեմայի քննարկումը:
Սաֆին մանրամասնել է, որ իրենք դեռ չեն քննարկել կոնկրետ դետալներ՝ նկատի ունենալով անցումային կառավարության ստեղծման հարցը, սակայն արդեն իսկ տեսնում են դրա նախադրյալները: