Բաժիններ՝

Քաղաքացին բողոքում է՝ ԸԸՀ նախագահն ու անդամները խոչընդոտել են իր դիտորդական և ընտրական իրավունքի իրականացմանը

Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի կողմից ՀՀ ՔՕ 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:

Նախաքննությամբ պարզվել է, որ քաղաքացի Տ. Ե.-ն 2013թ մայիսի 05-ին հաղորդում, հետագայում` բացատրություններ է տվել այն մասին, որ Երևանի ավագանու ընտրությունների օրը` 2013թ. մայիսի 05-ին` ժամը 16:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Մարգարյան փողոցի 9 հասցեում տեղակայված թիվ 06/14 ընտրատեղամասում նույն ընտրական հանձնաժողովի նախագահն ու հանձնաժողովի անդամները խոչընդոտել են իր՝ որպես քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանն ու որպես դիտորդի՝ դիտորդական լիազորությունների իրականացմանը:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ Հատուկ քննչական ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս