Բաժիններ՝

ՌԴ-ն Ուկրաինայի հետ վարկա-գազային բանակցությունները կվերսկսի նոր կառավարության ձևավորումից հետո. Շուվալով

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ֆինանսական աջակցության ու էներգետիկ ոլորտի վերաբերյալ ուկրաինական կողմի հետ բանակցությունները կվերսկսվեն (Ուկրաինայում) նոր կառավարության ձևավորումից հետո:

Այս մասին նախագահ Վլադիմիր Պուտինի ու կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը:

Վերջինիս խոսքերով՝ իրենք նպատակահարմար են գտնում տվյալ հարցում սպասել նոր կառավարության ձևավորմանը, քանի որ երեկվանից սկսած՝ իրենք ապրում են նոր պայմաններում՝ կապված Ուկրաինայի վարչապետի հրաժարականի հետ.

«Մենք նախկինի նման Ուկրաինայի հետ կառավարության հետ պահպանում ենք աշխատանքային շփումներ, սակայն հասկանում ենք, որ իրավիճակը կարող է փոխվել»: Նշվում է, որ Շուվալովի դիրքորոշմանն աջակցել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

Հիշեցնենք, որ Պուտինը կառավարությանը կարգադրել է ամբողջովին իրագործել Ուկրաինայի հետ ունեցած ֆինանսական ու էներգետիկ բոլոր պայմանավորվածությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031