
Յանուկովիչն ընդունել է Ազարովի և կառավարության ողջ կազմի հրաժարականը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն ընդունել է երկրի վարչապետ Նիկոլայ Ազարովի և կառավարության ողջ կազմի հրաժարականը: Այս մասին հայտնել է պետության ղեկավարի կայքը:
Յանուկովիչը կառավարությանը կարգարդել է շարունակել սեփական գործառույթների իրագործումը մինչև Նախարարների նոր կաբինետի ձևավորումը: Տվյալ հարցում Յանուկովիչն առաջնորդվել է Ուկրաինայի Սահմանադրության 115-րդ և 106-րդ հոդվածներով:
Ազարովը հրաժարական էր ներկայացրել այսօր առավոտյան: