
Սերգեյ Նիգոյանին սպանել են հակամարտությունը բորբոքելու նպատակով. Ուկրաինայի ՆԳՆ

AnalitikaUA.net-ի փոխանցմամբ՝ հետաքննությունը կարծում է, որ «Եվրամայդանի» ակտիվիստ Սերգեյ Նիգոյանի սպանել են հակամարտությունը բորբոքելու նպատակով: Դա տվյալ սադրանքի հիմնական վարկածն է:
Այս մասին Ուկրաինայի հայկական համայնքի բոլոր ղեկավարների արտահերթ նիստում հայտարարել է ՆԳՆ-ի Գլխավոր հետաքննչական վարչության պետի տեղակալ Վիտալի Սակալը.
«Այսօր կան (Նիգոյանի) սպանության մի քանի վարկածներ, սակայն հիմնականն այն է, որ նրան սպանել են անկարգությունների մասնակիցները՝ նպատակ հետապնդելով սադրել հակամարտության էսկալացիա: Քննիչները ցայժմ չեն կարողանում ճշտել նրա սպանության ստույգ վայրը: Մեր բազմաթիվ դիմումներին ի պատասխան՝ ոչ ոչք մեզ տեղեկատվություն չտրամադրեց այդ մասին:
Դրա համար էլ բարդանում է հետաքննության ընթացքը: Մենք չենք դադարեցնի հետաքննությունը: Ի հայտ են եկել վկաներ, որոնք ցուցմունքներ են տվել, որ հունվարի 22-ին ժամը 05.00-ի մոտ կրակոցներ են լսել ինչպես դիմակայության առաջնագծում, այնպես էլ՝ ամբոխի ներսում»: