Բաժիններ՝

Կստեղծվեն եւս 6 մասնավոր մեքենատրակտորային կայաններ

karabakh-open.info-ն գրում է. Գյուղտեխնիկայի ձեռքբերման, ինչպես նաեւ դրանց վերանորոգման նպատակով հիմնադրամը 0% տոկոսադրույքով եւ 6% տոկոսադրույքով տրամադրել է 79 միլիոն 270 հազար դրամի փոխառություններ: Այս մասին երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԼՂՀ գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Բախշիյանը, ով ամփոփել է անցած տարվա արդյունքները։

Նրա փոխանցմամբ՝ սեպտեմբեր ամսում արտասահմանից ներկրվել են բելառուսական մակնիշի 20 տրակտորներ եւ լիզինգի կարգով տրամադրվել հանրապետության հողօգտագործողներին ու ֆերմերներին:

Հիմնադրամը մատուցվող գյուղատնտեսական մեքենայացված ծառայությունների արդյունավետության բարձրացմանն նպատակով տարվա ընթացքում իրականացվել է 1 միլիարդ շուրջ 170. 8 մլն դրամի աջակցություն:

2013 թվականին հիմնադրամի աջակցության շնորհիվ կյանքի կոչվեց մասնավոր մեքենատրակտորային կայաններ ստեղծելու ծրագիրը, որի արդյունքում տարվա ընթացքում ստեղծվեցին 5 մասնավոր մեքենատրակտորային կայաններ, որից 2-ական` Մարտակերտի եւ Մարտունու, իսկ 1-ը` Ասկերանի շրջաններում։

Աշոտ Բախշիյանի հավաստմամբ՝ ընթացքի մեջ է եւս 6 մեքենատրակտորային կայանների ստեղծման գործընթացը. հայտերը քննարկման փուլում են եւ այժմ հայտնի չէ, թե որ շրջաններում կստեղծվեն դրանք

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031